16/02/2019 09:28
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։