17/02/2019 14:05
Նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ:
«Մենք արդեն նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել։ Բավական լավ օրակարգ է։ Բավական առաջ ենք գնացել ծրագրով, որը կոչվում է ճանապարհային քարտեզ։ Կարծում եմ, Բրյուսել այցի ժամանակ մենք ավելի հստակեցված կունենանք մեր աշխատանքները թե ԵՄ աջակցության մասով, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացնելու առումով», - Մյունխենում լրագրողներին ասել է Զ.Մնացականյանը։