18/02/2019 10:52
Ավետիք Էլոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, Aysor.am-ին հայտնեց Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով», - տեղեկացրեց Վահան Հունանյանը։
Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսի 15-ին Ավետիք Էլոյանը նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, սակայն 2019 թվականի հունվարի 31-ին ազատվել պաշտոնից։