«Ավրորա» ֆորումի նախաձեռնողները շնորհակալություն են հայտնում  Բարի կամքի դեսպաններին եւ գլոբալ հայերին ներգրավման կոչ անում

18/02/2019 11:43

«Ավրորա» ֆորումի նախաձեռնողները շնորհակալություն են հայտնում Բարի կամքի դեսպաններին եւ գլոբալ հայերին ներգրավման կոչ անում


««Ավրորա» ֆորումի հիմքում մեր այն համոզմունքն է, որ գլոբալ հայերը եւ աշխարհի քաղաքացիները, որոնք ձգտում են դիմագրավել մարդկության առջեւ կանգնած հրատապ մարտահրավերներին, կարող են դա անել՝ հենվելով մարդասիրական, կրթական եւ տեխնոլոգիական լավագույն փորձի վրա՝ ապահովելու երկարաժամկետ առաջընթաց սոցիալական, մշակութային եւ գիտական ոլորտներում»,- ասել է «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով. «Մենք շնորհակալ ենք աշխարհի տարբեր կողմերից  մեզ միացած Բարի կամքի դեսպաններին, որոնց հետ այս նախաձեռնությունը պետք է հաջողության պատմություն դարձնենք»:

«Ավրորա» ֆորումի համա¬հիմ¬նադիր Ռուբեն Վարդանյանն էլ նշել է. «Հայաստանի զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնութ¬յունների շնորհիվ մենք ստեղծեցինք գործընկերների եւ աջակիցների մի մեծ համայնք: Իսկ «Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձով՝ հրապարակված Նյու-Յորք Թայմսում 2016թ. հոկտեմբերի 28-ին, մենք էլ ավելի մեծ մասնակցության եւ ներգրավման կոչ արեցինք»:

«Գլոբալ հայերի բաց նամակը» ուղերձում մասնավորապես ասվում էր.

«Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ, սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է: Ոչ միայն Հայոց ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է: Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի սոցիալական ազդեցության՝ թե՛ առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե՛ ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք առկա են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի, մենք ցանկանում ենք հայերի եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:

Միաժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:
Անհատները, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր կազմակերպությունները, որ նվիրված են Հայաստանի առաջընթացին, պետք է միավորվեն, մեկտեղեն իրենց ներուժն ու համագործակցեն՝ հանուն հայի ավելի լավ ապագայի: Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու համար Հայաստանի քաղաքացիները եւ Սփյուռքի հայությունը չպետք է տարանջատ հանդես գան, այլ գործենք որպես մեկ՝ միասնական ուժ»:

Այս կոչի հրապարակումից հետո Հայաստանում ականատես եղանք սահմանադրական փոփոխությունների, ունեցանք նորընտիր նախագահ եւ անկանխատեսելի Թավշյա հեղափոխություն: Այժմ նորընտիր առաջնորդների եւ կառավարության հետ գրելով մեր դարավոր պատմության նորագույն էջը՝ աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն է ստացել աննախադեպ կերպով ակտիվանալու եւ միասնաբար ներգրավվելու՝ որպես մեր ապագայի համահեղինակ:

Համագործակցելով հայաստանյան եւ օտարերկրյա բազմաթիվ կազմակերպություն¬ների հետ եւ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ «Ավրորա» ֆորումը կենտրոնանալու է մարդկության առաջընթացի վրա՝ ստեղծելով միջազգային կապերը միակցելու եւ խթանելու, առկա մարտահրավերներն ու դրանց լուծումները քննարկելու բացառիկ հնարավորություն: «Ավրորա» ֆորումի  հեռահար օրակարգի իրականացմանը սատարում են բազմաթիվ կազմակերպություններ՝ գլոբալ մարտահրավերները հաղթահարելու եւ տեղական զարգացումը խթանելու համընդհանուր հանձնառությամբ:

«Աշխարհի բազմաթիվ երկրներից բացառիկ անհատներ, որոնք նշանակալի ձեռքբերումների են հասել մարդկության առաջընթացի տարբեր ոլորտներում, հրավիրվում են միանալու եւ աջակցելու «Ավրորա» ֆորումի զարգացմանը: Նրանց անունները հանրությանը հայտնի կդառնան մարտի 10-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը. «Ավրորա» ֆորումը հիմնադրվել է հենց վերջինիս կողմից՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակի եւ «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հետ համագործակցությամբ»,- նշել է «Ավրորա» ֆորումի խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:

«Ավրորա» ֆորումը կանցկացվի Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը: Ֆորումը կմիավորի սոցիալական, տեխնոլոգիական, նորարա¬րությունների, կրթական եւ մարդասիրական ոլորտների աշխարհի առաջատար շրջանակներին՝ կյանքի կոչելով տարածաշրջանում եզակի համալիր մի ծրագիր:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը փորձաքննությունից հետո Այսօր, 09:57 «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած՝ սկսել է ամենևին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով Այսօր, 09:53 «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը. մարդկանց օրվա հացն է վտանգված Այսօր, 09:51 «Հրապարակ». Չէ՞ր ձանձրանում Փաշինյանը Սիմիդյանենց տանը Այսօր, 09:48 «Փաստ». «Վստահության կորստի» իրավական և քաղաքական ենթատեքստերը Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Զեյնալյանի թիրախում է հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավոր Այսօր, 09:41 «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են Այսօր, 09:38 «Ժամանակ». Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները Այսօր, 09:35 Ես լիարժեք ողջունում եմ Օպերայի շրջակայքում քաղաքապետարանի սկսած գործընթացը. Անահիտ Թարխանյան 18/03/2019 20:47 Սուարեսը 2 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա 18/03/2019 20:33 ՕՊԷՔ-ի երկրները փետրվարին 6 տոկոսով գերակատարել են նավթի գործարքի պայմանները 18/03/2019 20:20 Կոնգրեսականը ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը պատկերել է վիրավորական մեմով 18/03/2019 20:08 Մեծ Բրիտանիայում առաջարկել են արգելել վնասակար ուտելիքի գովազդը ցերեկային ժամերին 18/03/2019 19:55 Ռուսաստանում հացի թանկացում է սպասվում 18/03/2019 19:40 ՆԱՏՕ-ն կոչ է արել «վերադարձնել» Ղրիմն Ուկրաինային 18/03/2019 19:31 Աշխարհի ամենաթանկարժեք աղավնին 1,25 միլիոն եվրոյով վաճառվել է 18/03/2019 19:22 Իմ կյանքում էլ եղել է դեպք, որ վստահելով ընկերոջս՝ հուսախաբ եմ եղել. Գեորգի Հովակիմյան 18/03/2019 19:14 Գագարինավանում մարտի 19-ին ջուր չի լինի 18/03/2019 19:05 ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 18/03/2019 18:57 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 18/03/2019 18:49 Էրդողանը խոստացել է թույլ չտալ, որպեսզի Ստամբուլը վերածվի Կոստանդնուպոլսի 18/03/2019 18:40 Մարտի 23-ին միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը. Հայկ Մարության 18/03/2019 18:31 Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման ոլորտի զարգացման հարցերը 18/03/2019 18:23 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ 18/03/2019 18:12 Համայնքների զարգացումը՝ ծրագրային ուղղություն. Հերմոնում լուծվել է տարիների վաղեմության խնդիր 18/03/2019 18:04 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կակտիվացվեն բնակարանային գողությունների կանխարգելման համալիր միջոցառումները 18/03/2019 17:55 Ռեստորանում պահակ աշխատող 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ռեստորանից խոշոր չափերով յուրացում կատարելու համար 18/03/2019 17:41 Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրների, որոնցից մեկն անչափահաս է 18/03/2019 17:32 Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը. Արարատ Միրզոյան 18/03/2019 17:24 Կաթողիկոսն ընդունել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին 18/03/2019 17:15 Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան 18/03/2019 17:07 Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը 18/03/2019 16:55 Հայ նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը Ռումինիայում 18/03/2019 16:48 Նիդեռլանդների իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ուտրեխտի նահանգում 18/03/2019 16:39 Սի Ցզինպինը պետական այցով կգտնվի Իտալիայում, Ֆրանսիայում և Մոնակոյում 18/03/2019 16:25 Նիդեռլանդներում անհայտ անձը կրակ է բացել տրամվայի ուղղությամբ 18/03/2019 16:17 Մարդու իրավունքների մասին Պոմպեոյի հայտարարությունները Չինաստանն իրավաչափ չի համարել 18/03/2019 16:09 Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին 18/03/2019 16:00 Ուրախ ենք ՀՀ մեր գործընկերների հետ սկսել համագործակցության երկխոսությունը կրթության ոլորտում. Սվիտալսկի 18/03/2019 15:53 «Հյուսիս-հարավ»-ի շինարարության ընթացքն արագացնելու նպատակով համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան 18/03/2019 15:48 Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ազգային հավաքականի կազմը. Պիզելլին չի հրավիրվել 18/03/2019 15:40 Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ և ծաղկեփունջ է ուղարկել Սվետլանա Մեդվեդևային 18/03/2019 15:31 Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ենք, խոսել ողջությունից, բայց Արցախի ընտրություններից չենք խոսել, թեպետ դրա բարոյական իրավունքը նա ուներ. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 18/03/2019 15:25 Նոր լոուքոսթեր` Օդեսսա-Երևան ուղղությամբ 18/03/2019 15:16 Իրանը որոշել է դատի տալ ԱՄՆ-ին 18/03/2019 15:08 Նորակառույց շենք՝ «Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար (Տեսանյութ) 18/03/2019 15:03 Առաջարկում ենք Արցախը դարձնել Հայաստանի մարզ, հակառակ դեպքում Արցախին աբխազացման վտանգ է սպառնում. Ժիրայր Սեֆիլյան 18/03/2019 14:57 Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեի նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ) 18/03/2019 14:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին 18/03/2019 14:41 Նոր Զելանդիան զենքի շրջանառման օրենքը կխստացնի 18/03/2019 14:33 Սաակաշվիլին որոշել է թողնել վրացական ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը 18/03/2019 14:26 Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը 18/03/2019 14:19 Հայատանի գավաթ. «Արցախ»-ը եզրափակչում է 18/03/2019 14:13 Հարավային Կորեայում պատահաբար արձակել է հակաօդային հրթիռ 18/03/2019 14:05 Կիևում Roshen-ի խանութ են այրել 18/03/2019 13:54 «Արսենալը» Օվերմարսին կարող է նշանակել մարզչական տնօրենի պաշտոնում 18/03/2019 13:50 Խարդախությամբ հափշտակվել են հեռախոսներ (տեսանյութեր) 18/03/2019 13:46 Նոր Զելանդիայում ահաբեկչության զոհերի ընտանիքների օգնության հիմնադրամն ավելի քան 5 մլն դոլար է հավաքել 18/03/2019 13:41 Եթե քաղաքապետ լինեի, կքանդեի ոչ միայն սրճարանները, այլև շենքերի տանիքների մանսարդները. Սաշուր Քալաշյան 18/03/2019 13:32 ԱՄՆ-ում կինը 9 րոպեում 6 երեխա է ունեցել 18/03/2019 13:24 Վիտալի Բալասանյանը Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվելու վերջնական որոշում չի կայացրել (Տեսանյութ) 18/03/2019 13:17 Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ»-ի կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը (Տեսանյութ) 18/03/2019 13:09 Սոչիում անցկացվել է BoogelWoogel փառատոնը 18/03/2019 13:03 Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար 18/03/2019 12:55 Թրամփը կոշտ թվիթներ հրապարակելու արանքում եկեղեցի է գնում 18/03/2019 12:46 Քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը հսկայական գործ ունեն անելու քաղաքին վայել շուք հաղորդելու համար. Արման Մելիքյան 18/03/2019 12:44 Ինդոնեզիայում առնվազն 77 մարդ է մահացել հեղեղումներից 18/03/2019 12:35 Տարեց մորն սպանելու համար մեղադրանք է առաջադրվել 62-ամյա որդուն 18/03/2019 12:23 Համայնքի ավագանին հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև. Աբովյան համայնքի ավագանու անդամների հայտարարությունը 18/03/2019 12:21 Հարկային օրենսգիրքը դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա. Տիգրան Ավինյան 18/03/2019 12:18 Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով 18/03/2019 12:13 Ապամոնտաժման քաղաքականությունը պետք է շարունակական լինի. ոչ մի արտոնյալ չի լինելու. Տիգրան Ավինյան 18/03/2019 12:11 Օպերայի շենքի տարածքը սրճարաններից ազատագրելու որոշումը շատ դրական եմ գնահատում. ճարտարապետ 18/03/2019 12:05 Քրայսթչերչի հրաձիգը հրաժարվել է փաստաբանից 18/03/2019 12:03 Քաղաքապետարանը նախաձեռնում է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց. Հայկ Մարության 18/03/2019 11:54 «Ես թույլ եմ տալիս, հետևեք». վարչապետի հորդորով բնակիչները կհետևեն՝ համատիրության գումարներն ինչպես են ծախսվում 18/03/2019 11:48 Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-իտալական համագործակցության հնարավորությունները 18/03/2019 11:44 Պենտագոնը հերքել է Սիրիայում հազար զինվորական թողնելու ԱՄՆ-ի պլանների մասին հաղորդումները 18/03/2019 11:35 ԱՄՀ-ն արգելափակել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի փոխանցումը 18/03/2019 11:27 Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել 18/03/2019 11:26 Մեսսին գերազանցել է «Բարսելոնում» տոնած հաղթանակների քանակի Խավիի ռեկորդը 18/03/2019 11:22 Աղասի Ենոքյան. Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի» 18/03/2019 11:16 Հոնկոնգի մետրոյում տեղի է ունեցել 2 գնացքի բախում 18/03/2019 11:11 Կաթողիկոսն այցելելել է Գյումրի ու հյուրընկալվել Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին 18/03/2019 11:05 Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ 18/03/2019 11:00 Եթովպիայում կործանված Boeing-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել 18/03/2019 10:56 Քաշաթաղում զարգացնում ենք ծխախոտագործությունը, կստեղծվի 1000 և ավելի աշխատատեղ. Արայիկ Հարությունյանը՝ իր ծրագրերի մասին (Տեսանյութ) 18/03/2019 10:38 Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է 353 դեպք, որից 206-ը՝ արտակարգ 18/03/2019 10:36 Ավստրալիան կարգելի երկիր մուտք գործել ընտանեկան բռնության համար դատապարտվածներին 18/03/2019 10:21 Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են 18/03/2019 10:15 Մադուրոն Վենեսուելայի կառավարության հրաժարականն է պահանջել 18/03/2019 10:04 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 17/03/2019 12:33 «Ռանչպար». բանաստեղծություն Փաշինյանից, որը զրույց է մարդկանց հետ, նաև հանձնարարական պետական բոլոր մարմիններին 17/03/2019 12:17 Երևանում անցկացվել են ռուսական շաշկու պատանիների մրցույթի եզրափակիչ երեք փուլերը 17/03/2019 12:05 Կորուստը մեծ է ու անդառնալի. Աննա Հակոբյանը ցավակցել է Reuters-ի թղթակից Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ 16/03/2019 21:39 Մահացել է երգչուհի Յուլյա Նաչալովան 16/03/2019 21:32 Մահացել է Հայաստանում Reuters գործակալության թղթակից Հասմիկ Մկրտչյանը 16/03/2019 15:42 Վահե Գրիգորյանը հաղթահարե՞լ է նախագահի կողմից ՍԴ անդամի թափուր պաշտոնին առաջադրվելու «բարոյական արգելքը». Ռուբեն Մելիքյանը հարցադրումներ է անում 16/03/2019 15:39 Կարելի է եզրակացնել, որ ԵՄ դեսպան Սվիտալսկիի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է. Աշոտյան 16/03/2019 15:30 Չինաստանում պանդան «վնասազերծել» է տեսաթակարդը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը