ՊԵԿ-ը սկսել է ներքին քննություն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը

18/02/2019 13:26

ՊԵԿ-ը սկսել է ներքին քննություն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը


Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումներն, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը: Նշված հրապարակումներում տեղ գտած ոչ մասնագիտական եզրահանգումներն ինքնին բավարար են համոզվելու, որ գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ: Այսպես.

Պետական բյուջեի մշակման և կատարման ոլորտում պետությունների գերակշիռ մասը (մինչև 01.01.2018թ. նաև Հայաստանի Հանրապետությունը) կիրառում է եկամուտների հաշվառման դրամարկղային մեթոդը, այսինքն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փաստացի կատարված վճարումները, անկախ հարկային հաշվարկների ներկայացման կամ ստուգման ակտերի առկայության հանգամանքից, համարվում են այդ տարվա պետական բյուջեի եկամուտ: Այս տեսանկյունից ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2018թ ընթացքում ապահովվել է պետական բյուջեի 1306.2 մլրդ դրամ փաստացի զուտ եկամուտ (ներառյալ միասնական հաշվի մնացորդը, առանց հավաքագրված և հարկ վճարողներին փաստացի վերադարձված գումարների), ինչը մոտ 164.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը և 57.7 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը: Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ-ը հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվող փաստացի վճարումների գործընթացին միջամտելու որևէ հնարավորություն չունի, քանի որ դրանք կատարվում են բանկային և գանձապետական համակարգերի միջոցով:

01.01.2018թ.-ից հետո, արդեն ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի  18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց, որ «Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը», իսկ 325-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվեց, որ «միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել»: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում, գանձապետական համակարգը պետական բյուջեի հարկային եկամուտ սկսեց ճանաչել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց միասնական հաշվին վճարված գումարները, այդպիսով փոփոխելով մինչ այդ կիրառվող եկամուտների հաշվառման կանոնները: ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի կողմից կիրառվող հաշվառման նոր կանոնն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Մասնավորապես՝ դրական կողմերից կարելի է նշել, որ վերացավ բազմաթիվ գանձապետական հաշիվներ ունենալու անհրաժեշտությունը և 01.01.2018թ.-ից հետո, այսպես կոչված, «գերավճարի առաջացում» հասկացությունը, հետևաբար հոդվածում նշված «գերավճարի թվի մաշեցման կեղծումը» ձևակերպումը պարզապես իրավական անտեղյակության և ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է: Բացասական կողմերից կարելի է նշել, որ հարկային հաշվարկով կամ հարկային պարտավորության առաջադրումով մարված և պետական բյուջեի եկամուտ ճանաչված գումարները կարող են դրանց ճշգրտման արդյունքում նվազել՝ դրանով իսկ նվազեցնելով պետական բյուջեի եկամուտները: Պետական բյուջեի եկամուտները հաշվառվում են և՛ օրական, և՛ ամսական կտրվածքով, իսկ եթե հարկային պարտավորությունները նվազեցնող ճշտված հաշվարկներ կամ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո պետական բյուջեի եկամուտներից գումարները վերադարձվում են միասնական հաշվին, ապա արդեն իսկ ամփոփված տվյալները չեն վերանայվում, իսկ վերադարձված գումարները հանվում են վերադարձի օրվա կամ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում հավաքագրված հարկային եկամուտներից, հետևաբար կրկնահաշվարկների կամ հավելագրումների մասին կարծիքները պարզապես հիմնազուրկ են:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու հարցին, ապա ՊԵԿ-ը պարզաբանում է, որ այդ ժամկետից հետո հարկային եկամուտներ կարող են ճանաչվել ոչ միայն հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկի, կամ ստուգման ակտի, կամ դատարանի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշումներով, այլ նաև դեկտեմբերի 20-ից հետո ուշացումով ներկայացված հարկային հաշվարկներով, կամ ուշացումով կատարված վճարումներով, կամ օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորություններն ինքնուրույն ճշտելու միջոցով, որը սկսվեց կիրառվել 01.11.2018թ.-ից հետո:

Ասվածն առավել ամբողջականացնելու նպատակով կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային մարմնին ներկայացվող սկզբնական հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 114 712 հատ հաշվարկ, իսկ ճշգրտող հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 61 532 հատ հաշվարկ: 2018թ.-ի ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջեի եկամուտներից միասնական հաշվին է վերադարձվել շուրջ 67.0 մլրդ դրամ, որոնք պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հոդվածի սկզբում նշված հավաքագրված եկամուտներից նվազեցված են:

2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում միասնական հաշվին վերադարձված գումարները ևս բացառություն չեն և դրանց մասով ևս նվազեցվել են 2019թ. հունվարին հավաքագրված հարկային եկամուտները ու, չնայած այդ հանգամանքին, 2019թ. հունվար ամսվա հավաքագրումների արդյունքները, բյուջեի եկամուտների հաշվառման թե՛ դրամարկղային մեթոդով, թե՛ միասնական հաշվից մարումների մեթոդով էապես գերազանցում են 2018թ.-ի հունվար ամսվա համապատասխան ցուցանիշները (դրանք պարբերաբար հրապարակվում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքերում), հետևաբար ուսուցիչների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների ուշացումների վերաբերյալ հոդվածում նշված պնդումները չեն կարող պայմանավորվել բյուջեի եկամուտների անբավարարության պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է ստուգման ակտերին, ապա 01.07.2018թ.-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգրքում հարկ վճարողների օգտին կատարված նոր փոփոխություն, որի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առա­ջադրված լինելու դեպքում, նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Նշված իրավական պահանջն ապահովելու նպատակով, հարկային մարմնի ղեկավարի հանձնարարականի համաձայն, հարկային մարմնի աշխատակիցները ստիպված ջնջել են հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգ արդեն իսկ մուտքագրված ստուգման ակտերը, որպեսզի դրանցով օրենքով նախատեսված ժամկետից շուտ հարկային պարտավորություններ միասնական հաշվից պետական բյուջեի օգտին չմարվեն: Ջնջվել են ընդհանուր առմամբ 1731 ստուգման ակտ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջեի օգտին մարված գումարները վերադարձվել են միասնական հաշվին: Ջնջված կամ 01.07.2018թ-ից հետո կազմված ստուգման ակտերը էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում հարկային ծառայողների կողմից համապատասխանաբար դրանց կազմման օրվանից հաշվարկված՝ օրենսգրքով նախատեսված 2 ամիս և 10-րդ օրը լրանալու հաջորդ օրը՝ հարկ վճարողների պարտավորությունների մարման օրենքով սահմանված կարգը պահպանելու նպատակով: Նշված գործընթացն աշխատանքային անընդհատ պրոցես է, քանի դեռ էլեկտրոնային ինքնաշխատ կառավարման համապատասխան ծրագրային լուծումները չեն ներդրվել (դրանք գտնվում են պիլոտային փորձարկումների փուլում): Որպես վիճակագրություն ներկայացնենք, որ 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ առկա են շուրջ 47.5 մլրդ դրամ ընդհանուր գումարով կազմված 890 ստուգման կամ այլ վարչական ակտեր, որոնք հաշվառված չեն համապատասխան  հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում, քանի որ դեռևս չեն դարձել անբողոքարկելի կամ գտնվում են բողոքարկման վարույթներում:

Այսպիսով, առնվազն զավեշտալի է այն միտքը, որ գումարներ են մուտքագրվել բյուջե, պայմանով, որ դրանք պետք է վերադարձվեն հունվար և փետրվար ամիսներին: Ավելին, տեղեկատվական անվտանգության կոպտագույն խախտումով «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգից ընդհանուր պրոցեսից կտրված դուրս բերված առանձին հատվածների հիման վրա, բնականաբար, հնարավոր չէ կատարել թեկուզ մոտավոր եզրահանգումներ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը սկսել է ներքին քննություն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Խնդրում ենք զերծ մնալ ուղղորդված հրապարակումները տարածելուց և յուրաքանչյուր նմանօրինակ դեպքում փաստերը ճշտել Պետական եկամուտների կոմիտեից:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:50 Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ է վարակվել կարմրուկով Այսօր, 15:45 Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Այսօր, 15:40 Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան Այսօր, 15:36 Արտգործնախարարը ԶՈւ օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԼՂ հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Այսօր, 15:28 Ճապոնիայում բացվել է Ֆինլանդիայի տարածքից դուրս մումի-տրոլների առաջին խոշոր ժամանցի այգին (Տեսանյութ) Այսօր, 15:20 Ավստրալիայում շնաձուկը մարդու վրա է հարձակվել Այսօր, 15:16 Երգչուհի Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթներից վեց դիպլոմ է բերել Հայաստան Այսօր, 15:11 Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը Այսօր, 15:07 Ավարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացնելուն օժանդակելու, ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Այսօր, 15:04 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է եղել. Արամ Սիմոնյան Այսօր, 14:58 Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում ափալ- թափալ, չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Այսօր, 14:54 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն մարտի 29-ին Վիեննայում Այսօր, 14:53 Թող դռներից ճանկռեն. ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 14:52 Կառավարելի գնաճը չի գերազանցի 4 տոկոսը. նախարար Այսօր, 14:45 Մոտ 1,5 հազար միգրանտից բաղկացած քարավանը Մեքսիկայի հարավից մեկնել է ԱՄՆ-ի հետ սահման Այսօր, 14:41 «Արմաթ»-ի՝ երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարները կստանան իրենց վարձատրությունը Այսօր, 14:33 Շատ սուր հարցերը պետք է քննարկենք հանրության հետ, հակառակ դեպքում՝ տեղապտույտի վիճակի մեջ կհայտվենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:26 Դամասկոսում արաբական նժույգների խնամքի կենտրոն է բացվել (Տեսանյութ) Այսօր, 14:19 Հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Այսօր, 14:15 «Բարսելոնը» պատրաստ է 45-50 միլիոն եվրոյով վաճառել Սիլլեսսենին Այսօր, 14:10 «Էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ». Աջ ղեկով մեքենաների թեման փակված է Այսօր, 14:07 Telegram-ի օգտատերերը կարող են հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ Այսօր, 14:01 Անհայտ անձինք փորձել են Կալիֆոռնիայում մզկիթ այրել Այսօր, 13:57 Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնել Այսօր, 13:51 Իսրայելը խոստացել է ուժով պատասխանել Գազայի հատվածից հրթիռակոծությանը Այսօր, 13:46 Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Այսօր, 13:39 Իրականացվում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը Այսօր, 13:32 Երազանքները կարող են մեկ օրում կատարվել. Նախագահ Արմեն Սարգսյանը ծանոթացրել է Հենրիխ Մխիթարյանին ու նրա փոքրիկ երկրպագուին (Լուսանկարներ) Այսօր, 13:25 Մատաղիսի գործի բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը. Կարծիքներ Այսօր, 13:14 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (Լուսանկարներ, տեսանյութ) Այսօր, 13:06 Տեղի է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը. դրան մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ (Լուսանկարներ) Այսօր, 12:59 Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ Այսօր, 12:50 Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով իսրայելցիներ են տուժել Այսօր, 12:42 Սիրիայում վիրավորված հայ սակրավորը բուժումը շարունակում է Մոսկվայում. նա կրկնակի վիրահատության է ենթարկվել Այսօր, 12:35 Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին Այսօր, 12:23 Կառավարության արտահերթ նիստի օրակարգում աջակողմյան ղեկով մեքենաների հարցն է Այսօր, 12:21 Առողջապահության նախարարությունում երբեք չեն հրավիրում իրենց ընդդիմախոսներին, հրավիրում են միայն հաճոյացողներին. Գրիգորյան Այսօր, 12:12 Ինչու է «Գարդասիլի» կիրառման հրամանը գաղտնի պահվել. նեյրովիրաբույժ Այսօր, 12:08 Էդմոն Մարուքյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին Այսօր, 12:00 Մահացել է սցենարիստ և ռեժիսոր Լարի Կոենը Այսօր, 11:51 Մյուլերը 2016-ի ընտրությունների ժամանակ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն չի հայտնաբերել Այսօր, 11:45 Ռումինիան և Հոնդուրասը հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին Այսօր, 11:39 Գուայդոն կոչ է արել նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը Այսօր, 11:31 Հենրիխ Մխիթարյանը իր մարզաշապիկը նվիրել է Արմեն Սարգսյանին (լուսանկարներ) Այսօր, 11:23 ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը Այսօր, 11:20 Ամերիացիները՝ համապետական շաբաթօրյակին (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 11:11 Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան Այսօր, 10:59 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Այսօր, 10:46 Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Այսօր, 10:35 Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը Այսօր, 10:22 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:10 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:55 Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Այսօր, 09:40 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ 24/03/2019 15:05 Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ 23/03/2019 15:06 Ազարը՝ Սալահի մասին. «Ես փորձում եմ հասնել այդ մակարդակին» 23/03/2019 14:57 ԱԺ-ում երկու ժամ աշխատող մաքրուհիների աշխատավարձը հաշվարկվել է՝ պահպանելով 105 000 դրամ դրույքաչափը. «Քլիներս» ՍՊԸ ղեկավար 23/03/2019 14:49 Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել 23/03/2019 14:38 Աֆղանստանում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել 23/03/2019 14:26 Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն 23/03/2019 14:26 Էրդողանի ռուսաստանյան այցի օրը հայտնի է 23/03/2019 14:18 Դա Վինչիին նվիրված ցուցահանդես՝ Հռոմում 23/03/2019 14:07 Ռոբոտները մասնակցել են ուղտերով մրցավազքի 23/03/2019 13:57 Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) 23/03/2019 13:52 Գերմանիայում ձերբակալվել է ավելի քան 10 մարդ՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 23/03/2019 13:44 Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն. Մարության 23/03/2019 13:40 Չհայտարարված այցեր «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ հացադուլ հայտարարած և ազատությունից զրկված այլ անձանց հետ 23/03/2019 13:36 WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն 23/03/2019 13:28 Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց 23/03/2019 13:23 Լիպեցկի բանջարանոցներից մեկում բռնկված հրդեհը խլել է 4 մարդու կյանք 23/03/2019 13:15 Նախագահը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ (լուսանկարներ) 23/03/2019 13:12 Պարոն Աղազարյանը խրամատ փորելու առաջամարտիկն էր. Արարատ Միրզոյան 23/03/2019 13:10 Նորզելանդական Քրայսթչրչի մզկիթները բացվել են քաղաքացիների համար 23/03/2019 13:04 Սպասվում են տեղումներ՝ ձյան, անձրևի տեսքով 23/03/2019 13:00 Անգլիան 5:0 հաշվով ջախջախել է Չեխիային 23/03/2019 12:51 «Յուրա Մովսիսյանը չեմպիոն է. պարապմունքը սկսվում է 18։00-ին, գալիս է՝ 18։30-ին. ո՞վ է հավաքականի ամենապարտաճանաչը (տեսանյութեր) 23/03/2019 12:47 Մեր հայրենիքի մաքրության գործը մեր բոլորի գործն է. Նիկոլ Փաշինյան 23/03/2019 12:33 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պարգևատրել է ավիացիայի վարչության նախկին պետին խորհրդանշական նվերով 23/03/2019 12:31 Մահացել է Վալենտինա Դվորյանինովան 23/03/2019 12:30 Տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը 23/03/2019 12:24 Անջեյ Կասպրչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ 23/03/2019 12:14 Apple-ի ղեկավարը Չինաստանին կոչ է արել ավելի բաց դառնալ աշխարհի համար 23/03/2019 11:59 Եթե «Սանիթեքի» հետ ուղղակի խզենք պայմանագիրը, քաղաքը մեծ տուգանքներ կվճարի. քաղաքապետ (Տեսանյութ) 23/03/2019 11:56 LIVE. Երևանում շարունակվում է շաբաթօրյակը. մասնակցում է Հայկ Մարությանը 23/03/2019 11:50 Եթե քայլում ենք, աղբի մեջ չպետք է քայլենք. Աննա Հակոբյան (Տեսանյութ) 23/03/2019 11:43 Աֆղանական Գիլմենդ նահանգում գտնվող մարզադաշտում պայթյուն է որոտացել 23/03/2019 11:33 Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի. Նիկոլ Փաշինյան 23/03/2019 11:27 Ղազախստանի մայրաքաղաքը պաշտոնապես վերանվանվեց Նուր-Սուլթան 23/03/2019 11:13 Աղբը չի կարելի հանդուրժել. սա մեր երկրին, մեր ժողովրդին հարիր չէ. վարչապետ (Տեսանյութ) 23/03/2019 11:08 ԻՊ-ի դահիճին բռնել են Եվրոպայում 23/03/2019 11:04 Իրաքում լաստանավի խորտակման գործով 16 մարդ է ձերբակալվել 23/03/2019 10:54 Չինաստանում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 26 մարդ է մահացել 23/03/2019 10:53 Մեղրիում մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել. Արծրուն Հովհաննիսյան 23/03/2019 10:52 Ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, Քաղաքացու տոնին կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են. ՀՀ վարչապետ 23/03/2019 10:48 Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է 23/03/2019 10:43 Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի 23/03/2019 10:32 Մտածեցի՝ ես ինքս կարող եմ մաքրել տարածքը. վարչապետը հետաձգել է Սոս Սարգսյանի թատրոնի հիմնարկեքի արարողությունը աղբի պատճառով (Տեսանյութ) 23/03/2019 10:28 Նավթի համաշխարհային գները նվազել են 23/03/2019 10:17 Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները. «Փաստ» 23/03/2019 10:15 Մեկնարկել է համապետական շաբաթօրյակը (Լուսանկարներ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը