18/02/2019 14:02
Վրաստանը կարող է քրեական պատիժ սահմանել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի քարտեզ կազմելու համար
Վրաստանի իշխանությունները կարող են քրեական պատասխանատվություն սահմանել երկրի այնպիսի քարտեզներ կազմելու կամ տարածելու համար, որոնց վրա Վրաստանի կազմում ներառված չեն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները. համապատասխան օրինագիծը քննարկվում է խորհրդարանում:
Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ մտցնել երկրի Քրեական օրենսգրքում: Երկուշաբթի ուղղումների փաթեթը կքննարկեն իրավաբանական հարցերի կոմիտեի նիստում:
«Քրեական օրենսգրքում կավելացվի 343 հոդվածը, որի համաձայն, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ քարտեզի տպագիր հրատարակության պատրաստումը, արտադրությունը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան դրա ներմուծումը կամ այնտեղից դուրսբերումը կարող է պատժվել տուգանքով կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ», - ասված է խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Տուգանքի նվազագույն գումարը կկազմի 2 հազար լարի (ավելի քան 760 դոլար), ստույգ գումարը կորոշի դատարանը: Օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Իրակլի Սեսիաշվիլին և Օթար Չրդիլելին: