18/02/2019 12:05
Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը. Լենա Նազարյան (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհուրդ է տալիս ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին խորհուրդներ տալու փոխարեն մտածել սեփական պահվածքի մասին:
«Կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նազարյանն՝ անադրադառնալով կառավարության ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված Էդմոն Մարուքյանի քննադատություններին:
Կառավարության ծրագրի ընդունումից հետո Մարուքյանը կոչ էր արել Փաշինյանին տարանջատել հեղափոխական Նիկոլ Փաշինյանին կառավարիչ Նիկոլ Փաշինյանից՝ նշելով, որ ծրագրի քննարկման ժամանակ կառավարիչ Նիկոլ Փաշինյանն իրեն վատ է պահել: