18/02/2019 13:33
Հայտնի է դարձել Դոնեցկում պայթյունների հետևանքով տուժածների մասին
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ԱԻՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկությամբ՝ Դոնեցկի կենտրոնում որոտացած պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել, փոխանցում է РИА Новости-ն:
Այս պահին իրավապահները պարզում են պայթուցիկների տեսակը:
Փետրվարի 18-ի առավոտյան ժամերին երեք պայթյուն էր որոտացել Դոնեցկի կենտրոնում, դրանցից երկուսը՝ հյուրանոցի մոտակայքում, որում բնակվում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: