18/02/2019 10:53
ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն սպառնալիքով է հանդես եկել վենեսուելացի զինվորականների նկատմամբ
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից) պնդում է, որ վենեսուելացի զինվորականները ստիպված կլինեն թաքնվել արդարադատությունից, եթե նրանք խանգարեն ԱՄՆ-ի մարդասիրական օգնության առաքմանը Բոլիվարյան Հանրապետություն, հայտնել է Associated Press-ը:
Ըստ գործակալության՝ Ռուբիոն, որը լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ հանգուցային դեր է խաղում Կարակասի նկատմամբ Վաշինգտոնի ուղեգծի մշակման հարցում, ժամանել է Կոլումբիայի Կուկուտա քաղաք, որը գտնվում է Վենեսուելայի սահմանի մերձակայքում: Ավելի վաղ այնտեղ են ուղարկվել առնվազն երեք ամերիկյան ինքնաթիռներ՝ Վենեսուելայի համար նախատեսված մարդասիրական օգնությամբ: Կուկուտայում է գտնվում համապատասխան բեռների բաշխման կենտրոններից մեկը:
Ռուբիոն հանդես է եկել այն պնդմամբ, թե Վենեսուլեա օգնության առաքմանը խանգարելու փորձը կլինի «հանցագործություն մարդկության դեմ»: Նա նշել է, որ վենեսուելացի զինվորականները, որոնք փորձում են խոչընդոտել դրան, «մինչև իրենց կյանքի վերջը կթաքնվեն արդարադատությունից»: