18/02/2019 10:32
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17 ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։
էմիրութական կողմի հետ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի, հարաբերությունների իրավապայմանագրային հարցերը։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը։