18/02/2019 12:28
Հետընթաց է. Էդմոն Մարուքյանը՝ կիսանախագահական համակարգի անցում կատարելու ՀԱԿ առաջարկի մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ՀԱԿ առաջարկը՝ հետ գալ կիսանախագահական կառավարման համակարգի, բայց համակարծիք չէ:
Խորհրդարանական ճեպազրույցներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ անցումը պառլամենտական կառավարման համակարգի դեռևս ամբողջությամբ ապահովված չէ և պետք է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետ քայլ կատարել:
«Խորհրդարանական կառավարումը չհամտեսած նորից հետ գանք կիսանախագահի, կարծում եմ՝ հետընթաց է: Մենք պետք է առաջ գնանք: Այն խեղաթյուրված համակարգը, որ դրել են՝ սուպերվարչապետականը, դրանից պետք է ազատվել ու առաջ գնալ դեպի խորհրդարանական երկիր», - ասաց Մարուքյանը: