18/02/2019 13:00
Է՞ս ա նոր Հայաստանը, տեղ ենք հասել, իջեք. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ԼՀԿ-ն չի պատրաստվում կողմ քվեարկել կառավարության բերած բոլոր նախագծերին միայն նրա համար, որ իրենց անունը իշխանական լրատվամիջոցները չկապեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ Մարուքյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրին դեմ քվերակելուց հետո «Հայկական ժամանակ» օրաթերթը անանուն խմբագրական է հրապարակել՝ գրելով, որ ընդդիմությունը պատռել է իր դիմակը, իսկ «Ժողովուրդ» օրաթերթ էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ու պնդում է, որ ԼՀԿ-ն հանդիպում է նախագահ Սարգսյանի հետ՝ խնդրելով հովանավորել իրենց:
«Եթե «Հայկական ժամանակը» տենց բան է գրում, հետո ֆեյսբուքյան օգտատերերից ի՞նչի նեղանամ, որ քրֆում են: Այսինքն, ինչ նախագիծ բերեն, պետք է վախից կո՞ղմ քվեարկենք, որ չասեն Ռոբերտ Քոչարանն ու Սրեժ Սարգսյանն են մեր հետևում: է՞ս ա նոր Հայաստանը, տեղ են հասել, իջեք: Ցավում եմ, որ երբեմնի իմ ընթերցած թերթը մի հատ առաջին կառավարություն-ընդդիմություն բախումից հետո նման խմբագրական է հրապարակում»: