18/02/2019 12:21
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն այստեղ. Մարուքյան (Տեսանյութ)
Չէինք սպասում, որ ընդդիմադիր խոսքը կարող է վերածվել ձեռք առնելու, մուննաթի և որոշ դեպքերում՝ սպառնալիքների, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նիստից հետո կուսակցությունը լուրջ խոսքի ատելության հարձակման տակ է, որոշակի մեդիամանիպուլյացիների և կեղծ լուրերի հարձակման տակ է: Ցավոք, պետք է նշեմ, որ այստեղ իշխանական լրատվամիջոցները մեծ դեր ունեն», - ասաց նա:
Մարուքյանը չհամաձայնեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն դիտարկմանը, թե սա առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը կարողացավ դեմ քվեարկել կառավարության ծրագրին՝ ակնարկելով, թե ճնշում չկար:
«Ի՞նչ պետք է անեին՝ թևերներս կապելու էին չթողեի՞ն քվեարկեինք: Եթե դա են պրոգրես արձանագրել, ցավում եմ», - ասաց Մարուքյանը: