18/02/2019 11:55
Օգնելու ենք, որ տնտեսական հեղափոխություն տեղի ունենա. մեր ղեկավարի՝ Սոչի կատարած այցը դա է վկայում. Միքայել Մելքումյան (Տեսանյութ)
ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, բայց շահագրգռված է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգմավոր Միքայել Մելքումյանը:
«ԲՀԿ ղեկավարը և մենք հռչակել ենք, որ շահագրգռված ենք, որպեսզի տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա, միայն ասում ենք, որ այս ծրագրով չենք տեսնում, որ այն տեղի է ունենալու, որովհետև երբ շատ կոնկրետ չկան աղբյուրները և գործիքները, շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է, բայց մենք շահագրգռված ենք ու օգնելու ենք, և մեր ղեկավարի ու պատվիրակության Սոչի կատարած այցը դա է վկայում», - ասաց Մելքումյանը:
Խոսելով տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ քայլերի մասին՝ Մելքումյանը նշեց, որ իր տեսլականը հետևյալն է՝ ՀՀ-ին խոշոր ներդրումներ են պետք, ընդ որում խոսքը տարեկան առնվազն 2.5-3 մլրդ դոլարի մասին է:
«Հիմա հարց է Հայաստանը կարո՞ղ է ընդունել այդ ծավալի ներդրումներ, թե ոչ»: