18/02/2019 10:25
Ուրցաձորում հաղթել է Ռաֆիկ Անդրեասյանը, որը հրաժարական էր տվել ցուցարարների և իշխանության պահանջով
Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: Նրա օգտին քվեարկել է 911 ընտրող:
Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու:
Հիշեցնենք՝ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Հոկտեմբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել:
Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: