18/02/2019 11:11
Կամչատկայում մեկ օրում 10 երկրաշարժ է գրանցվել
Սեյսմոլոգները Կամչատկայի ափերի մոտ մեկ օրում ավելի քան 10 երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից:
Սեյսմիկ իրադարձությունները գրանցվել են գրեթե նույն շրջանում: Դրանք բոլորը չեն զգացվել:
«Անցած օրվա ընթացքում Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում գրանցվել է ավելի քան 10 երկրաշարժ, դրանցից ամենազգալիի մագնիտուդը կազմել է 4,6: Այս սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել երկուշաբթի: Էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկու ծոցի դիմաց՝ 40 կմ խորությամբ, Կամչատկայի Պետրոպավլովսկից 230 կմ արևելք»,- ասել է ծառայության աշխատակիցը:
Նա հավելել է, որ երկրաշարժի էներգետիկ կարգը կազմել է 10,7: