18/02/2019 09:50
Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին՝ հորդորելով դադարեցնել այն
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը:
«Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ», - գրել է նա: