19/02/2019 09:34
«Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը
«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունները քափ ու քրտինք մտած փորձում են հակադարձել հանրապետականների, հատկապես Արմեն Աշոտյանի քննադատությանը՝ Սիրիա զորք ուղարկելու վտանգավորության առնչությամբ, այնքան ավելի են խճճվում այդ հարցում։ Դա, փաստորեն, մեկ մարդու որոշում էր` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սակայն դրա տակից փորձում է սահուն դուրս գալ պաշտպանության նախարար Տոնոյանի և փոխնախարար Բալայանի միջոցով, այնուհանդերձ, վերջիններիս փաստարկները չեն ցրում հիմնավորումը, որ որոշումը բացառապես կայացվել է «այսրոպեական ռեժիմով», Ռուսաստանին դուր գալու, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու անհաղթահարելի առաջնահերթությամբ, և որ երբևէ «բացվելու» են այդ էջերը, ինչպես նորերն են բացում նախկին էջերը, ընդհուպ ծանրագույն պատասխանատվություն»: