19/02/2019 14:50
Իրաքի բնակչուհին լույս աշխարհ է բերել 7 երեխա
Իրաքի 25-ամյա բնակչուհին միանգամից յոթ երեխա է լույս աշխարհ բերել: Ինչպես նշել է Դիյալայի նահանգի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայության տնօրեն Ֆարիս ալ Իզաուին՝ բնական ճանապարհով մեկ տղա և վեց աղջիկ է ծնվել:
Դիյալայի նահանգի ալ Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆն այդ իրադարձությունն «աննախադեպ» է անվանել Իրաքի համար:
Ալ Իզաուիի խոսքով՝ երիտասարդ մոր և նորածինների առողջական վիճակը գնահատվում է լավ: