19/02/2019 12:48
Այս և հաջորդ տարի մաքսատուրքերի լրջագույն աճ է լինելու. Միքայել Մելքումյան
Հաջողված այց էր, ԱԺ-ում հայտարարեց տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցին:
«Չեմ թաքցում՝ դա հաջողված այց էր այն առումով, որ արդեն իսկ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որ փոխադարձ ստացիոնալ ձևակարգ լինի տարին մի անգամ ՌԴ-ում, մի անգամ Հայաստանում նախնական օրակարգով հանդիպելու մասին», - ասաց Մելքումյանն՝ ընդգծելով, որ օրակարգում կլինեն երկկողմանի հարաբերություններին վերաբերող արդիական, դանդաղ լուծվող խնդիրները:
Որպես առաջնային խնդիրներցի մեկը՝ Մելքումյանը նշեց մաքսատուրքերի աճը:
«Այս և հաջորդ տարի մաքսատուրքերի լրջագույն աճ է լինելու, օրինակ, եթե մինչև հիմա մեքենաներ ներկրվում էին հայտարարագրված արժեք՝ գումարած տոկոս, հիմա դա լինելու է շարժիչի հզորությունից կախված, որն էապես կբարձրացնի գինը: Մենք պետք է կարողանանք ակտիվ մտնել ԵԱՏՄ հանձնաժողով: Ղազախստանն ու Բելառուսը ակտիվ մասնակցում են մաքսատուրք իջեցնելու հարցին, ՀՀ-ն շատ պասիվ է», - ասաց նա: