19/02/2019 13:40
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Եղիպատրուշ, Միրաք, Թթուջուր և Ձորագլուխ գյուղերի, Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի համայնքային ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի համայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 52 բեռնատար ավտոմեքենա:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. փետրվարի 19-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: