20/02/2019 18:41
Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում. ստեղծվել է աշխատանքային խումբ (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ օրհներգի փոփոխությանը: Նա նշել է, որ հայտարարում է օրհներգի տեքստի մրցույթ:
Սիմոնյանը տեղեկացրել է, որ իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մրցույթ է հայտարարում է՝ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա տեքստի մրցույթ գրել և երկու ամսվա ընթացքում ամփոփվել արդյունքները և ընտրել մի տարբերակ:
Աշխատանքային խմբում ընդգրված են Ալեն Սիմոնյանը, Մայր Աթոռի ներկայացուցիչներից Տեր Ասողիկ քահանան, Դանիել Երաժիշտը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը և ՀՀ ԿԳՆ լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 30-ին, իսկ հաղթող ճանաչված տարբերակը միանգամից օրհներգ չի դառնա.
«Այն չի մտցվելու ԱԺ օրակարգ, այլ կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի համար: Երբ ժամանակը գա ու մենք զգանք, որ դրա ժամանակն է, այդ թեմային կվերադառնանք», - ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նշել է, որ տեքստի տարբերակները պետք է ուղարկել կամ [email protected] էլեկտրոնային հասցեով, կա՛մ Արամ Խաչատրյանի թանգարան, կա՛մ էլ ուղղել իր գրասենյակ: