Ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում. ՀՅԴ ԳՄ-ն՝ կառավարության ծրագրի «Արդարադատություն» բաժնի մասին

20/02/2019 13:35

Ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում. ՀՅԴ ԳՄ-ն՝ կառավարության ծրագրի «Արդարադատություն» բաժնի մասին


ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հրապարակել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ ծրագրի արդարադատության բաժնի մասին տեսակետ. ներկայացնում ենք այն ստորև.

«Արդարադատության ոլորտում կառավարության մոտեցումները ներկայացված են ծրագրի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» բաժնում: Ներկայացվածն ավելի շատ հանրահավաքային հայտարարություն է, քան առկա խնդիրների հայեցակարգային լուծում:

Այսպես, վկայակոչվում է կառավարության քաղաքական կամքի առկայությունը, մեղադրանքներ են ներկայացվում ամբողջ դատական համակարգին, և, ըստ էության, կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը: Արդարադատության իրականացման` դատարանների գործառույթների պատշաճ կատարման համար առանձնացվում է երեք քայլ. կառավարության` դատարաններին հրահանգներ չտալու պատրաստակամությունը, դատավորների կողմից անձնական կամ խմբային շահերով դատական ակտեր կայացնելու բացառմանը ուղղված «վերահսկողությունը» և դատավորների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները:

Նախ՝ տվյալ գնահատականը ամբողջ դատական համակարգին, այլ ոչ թե առանձին դեպքերին, արդարացված չէ, առավել ևս, երբ խոսքը Սահմանադրությամբ ամրագրված իշխանության՝ անկախ և ինքնուրույն գործող հաստատության մասին է: Երկրորդ՝ չի ներկայացվում, թե գործնականում որոնք են այն մեխանիզմները (այդ թվում` օրենսդրությամբ նախատեսված կամ օրենքով չկարգավորված), որոնք կիրառվել են իշխանության առանձին մարմինների և պաշտոնատար անձանց կողմից՝ միջամտելու արդարադատության իրականացմանը, ինչը սահմանադրությամբ արգելված և քրեական պատասխանատվություն նախատեսող գործողություն է: Երրորդ՝ որո՞նք են այն համակարգային բարեփոխումները, որոնք կբացառեն նման ճնշումները, քանի որ որքան էլ քաղաքական կամքը կարևոր է, այն կրում է անձնավորված բնույթ, հիմնավորվում է քաղաքական ընտրություններով, որոնք տարբեր ժամանակներում տարբեր արդյունքների են հանգեցնում, ինչպես նաև այն, որ հաճախ այդպիսի «կամքը» կարող է «սայթաքել»:

Կարևոր է նաև ներկայացնել դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող՝ սոցիալական և նյութական ապահովության համակարգում առկա խնդիրների լուծումները: Չորրորդ՝ արդար դատաքննության սկզբունքի ներքո ի՞նչ հնարավոր իրավական հետևանքների կարող են հանգեցնել այն դատական ակտերը, որոնք ըստ էության անօրինական են ընկալվում:

Բացի նշվածից՝ այս բաժնում բացակայում են մի շարք առանցքային հարցադրումների պատասխաններ։ Մասնավորապես՝ ի՞նչ մեխանիզմներով է երաշխավորվելու մարդու՝ ինչպես հիմնական, այնպես էլ ածանցյալ իրավունքների անխոչընդոտ իրացումը գործադիր իշխանության մակարդակում (վարչական կարգով իրավունքների պաշտպանություն), ինչպե՞ս է կառավարությունը տեսնում պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ջրային ռեսուրսների և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավազորությունների իրացումը` ի շահ ներկա և ապագա սերունդների, իրավունքների պաշտպանության մինչդատական փուլերում ի՞նչ վերափոխումներ են լինելու, ի՞նչ սկզբունքներով և մեխանիզմներով քրեական արդարադատության համակարգը կերաշխավորի հանցանքի համար համարժեք պատժի սահմանումն ու կիրառումը:

Դատապարտյալների սոցիալականացման (ներառյալ աշխատանքի միջոցով բարիքներ ստեղծելը, պատժի կրումից հետո անձի կողմից այլևս հանցագործություն չկատարելու պատրաստակամությունը և այլն), քրեակատարողական հիմնարկների, ազատությունից զրկելու ոչ իրավաչափ դեպքերը բացառելու, խափանման միջոցը պատժի հետ չնույնացնելու, ինչպես նաև անչափահասների հարցերով քրեական արդարադատության համակարգի ի՞նչ վերափոխումներ է պատկերացնում գործադիր իշխանությունը: Վկաների, փորձագետների և տուժողների պաշտպանության համակարգում ի՞նչ վերանայումներ են նախատեսվում: Հատկապես փաստաբաների գործունեության խոչընդոտները (կազմակերպական, ֆինանսական և այլն) վերացնելու, նոտարական գործունեության ոլորտը վերափոխելու, համաներման նախաձեռնության իրավակարգավորման, ներման ինստիտուտի զարգացման, տուժողի և/կամ նրա իրավահաջորդի իրավունքների ու շահերի պաշտպանության համակարգի զարգացման ի՞նչ մոտեցումներ են նախատեսվում առաջիկա տարիներին:

Այս բաժնում ակնհայտ շփոթ կա իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն սկզբունքների միջև»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:03 Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի Այսօր, 16:02 Կանտեն՝ «Ռեալ» տեղափոխվելու հավանականության մասին. «Ես նպատակներ ունեմ «Չելսիում»» Այսօր, 15:56 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Այսօր, 15:50 Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ է վարակվել կարմրուկով Այսօր, 15:45 Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Այսօր, 15:40 Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, պատրաստ եմ հրաժարական տալ. Վալերիյ Օսիպյան Այսօր, 15:36 Արտգործնախարարը ԶՈւ օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԼՂ հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Այսօր, 15:28 Ճապոնիայում բացվել է Ֆինլանդիայի տարածքից դուրս մումի-տրոլների առաջին խոշոր ժամանցի այգին (Տեսանյութ) Այսօր, 15:20 Ավստրալիայում շնաձուկը մարդու վրա է հարձակվել Այսօր, 15:16 Երգչուհի Մայա Աֆրիկյանը միջազգային մրցույթներից վեց դիպլոմ է բերել Հայաստան Այսօր, 15:11 Բացվել են հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացված հայտերը Այսօր, 15:07 Ավարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացնելուն օժանդակելու, ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Այսօր, 15:04 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է եղել. Արամ Սիմոնյան Այսօր, 14:58 Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում ափալ- թափալ, չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Այսօր, 14:54 Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն մարտի 29-ին Վիեննայում Այսօր, 14:53 Թող դռներից ճանկռեն. ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) Այսօր, 14:52 Կառավարելի գնաճը չի գերազանցի 4 տոկոսը. նախարար Այսօր, 14:45 Մոտ 1,5 հազար միգրանտից բաղկացած քարավանը Մեքսիկայի հարավից մեկնել է ԱՄՆ-ի հետ սահման Այսօր, 14:41 «Արմաթ»-ի՝ երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարները կստանան իրենց վարձատրությունը Այսօր, 14:33 Շատ սուր հարցերը պետք է քննարկենք հանրության հետ, հակառակ դեպքում՝ տեղապտույտի վիճակի մեջ կհայտվենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:26 Դամասկոսում արաբական նժույգների խնամքի կենտրոն է բացվել (Տեսանյութ) Այսօր, 14:19 Հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Այսօր, 14:15 «Բարսելոնը» պատրաստ է 45-50 միլիոն եվրոյով վաճառել Սիլլեսսենին Այսօր, 14:10 «Էդ թեման փակեցինք չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ». Աջ ղեկով մեքենաների թեման փակված է Այսօր, 14:07 Telegram-ի օգտատերերը կարող են հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ Այսօր, 14:01 Անհայտ անձինք փորձել են Կալիֆոռնիայում մզկիթ այրել Այսօր, 13:57 Էրդողանն առաջարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնել Այսօր, 13:51 Իսրայելը խոստացել է ուժով պատասխանել Գազայի հատվածից հրթիռակոծությանը Այսօր, 13:46 Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Այսօր, 13:39 Իրականացվում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը Այսօր, 13:32 Երազանքները կարող են մեկ օրում կատարվել. Նախագահ Արմեն Սարգսյանը ծանոթացրել է Հենրիխ Մխիթարյանին ու նրա փոքրիկ երկրպագուին (Լուսանկարներ) Այսօր, 13:25 Մատաղիսի գործի բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը. Կարծիքներ Այսօր, 13:14 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին (Լուսանկարներ, տեսանյութ) Այսօր, 13:06 Տեղի է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը. դրան մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ (Լուսանկարներ) Այսօր, 12:59 Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ Այսօր, 12:50 Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով իսրայելցիներ են տուժել Այսօր, 12:42 Սիրիայում վիրավորված հայ սակրավորը բուժումը շարունակում է Մոսկվայում. նա կրկնակի վիրահատության է ենթարկվել Այսօր, 12:35 Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին Այսօր, 12:23 Կառավարության արտահերթ նիստի օրակարգում աջակողմյան ղեկով մեքենաների հարցն է Այսօր, 12:21 Առողջապահության նախարարությունում երբեք չեն հրավիրում իրենց ընդդիմախոսներին, հրավիրում են միայն հաճոյացողներին. Գրիգորյան Այսօր, 12:12 Ինչու է «Գարդասիլի» կիրառման հրամանը գաղտնի պահվել. նեյրովիրաբույժ Այսօր, 12:08 Էդմոն Մարուքյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին Այսօր, 12:00 Մահացել է սցենարիստ և ռեժիսոր Լարի Կոենը Այսօր, 11:51 Մյուլերը 2016-ի ընտրությունների ժամանակ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն չի հայտնաբերել Այսօր, 11:45 Ռումինիան և Հոնդուրասը հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին Այսօր, 11:39 Գուայդոն կոչ է արել նախապատրաստվել «Ազատություն» գործողությանը Այսօր, 11:31 Հենրիխ Մխիթարյանը իր մարզաշապիկը նվիրել է Արմեն Սարգսյանին (լուսանկարներ) Այսօր, 11:23 ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը Այսօր, 11:20 Ամերիացիները՝ համապետական շաբաթօրյակին (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 11:11 Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան Այսօր, 10:59 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Այսօր, 10:46 Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Այսօր, 10:35 Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը Այսօր, 10:22 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:10 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:55 Մեծավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Այսօր, 09:40 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են տեղումներ 24/03/2019 15:05 Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ 23/03/2019 15:06 Ազարը՝ Սալահի մասին. «Ես փորձում եմ հասնել այդ մակարդակին» 23/03/2019 14:57 ԱԺ-ում երկու ժամ աշխատող մաքրուհիների աշխատավարձը հաշվարկվել է՝ պահպանելով 105 000 դրամ դրույքաչափը. «Քլիներս» ՍՊԸ ղեկավար 23/03/2019 14:49 Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել 23/03/2019 14:38 Աֆղանստանում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել 23/03/2019 14:26 Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն 23/03/2019 14:26 Էրդողանի ռուսաստանյան այցի օրը հայտնի է 23/03/2019 14:18 Դա Վինչիին նվիրված ցուցահանդես՝ Հռոմում 23/03/2019 14:07 Ռոբոտները մասնակցել են ուղտերով մրցավազքի 23/03/2019 13:57 Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) 23/03/2019 13:52 Գերմանիայում ձերբակալվել է ավելի քան 10 մարդ՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 23/03/2019 13:44 Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն. Մարության 23/03/2019 13:40 Չհայտարարված այցեր «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ հացադուլ հայտարարած և ազատությունից զրկված այլ անձանց հետ 23/03/2019 13:36 WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն 23/03/2019 13:28 Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց 23/03/2019 13:23 Լիպեցկի բանջարանոցներից մեկում բռնկված հրդեհը խլել է 4 մարդու կյանք 23/03/2019 13:15 Նախագահը համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ (լուսանկարներ) 23/03/2019 13:12 Պարոն Աղազարյանը խրամատ փորելու առաջամարտիկն էր. Արարատ Միրզոյան 23/03/2019 13:10 Նորզելանդական Քրայսթչրչի մզկիթները բացվել են քաղաքացիների համար 23/03/2019 13:04 Սպասվում են տեղումներ՝ ձյան, անձրևի տեսքով 23/03/2019 13:00 Անգլիան 5:0 հաշվով ջախջախել է Չեխիային 23/03/2019 12:51 «Յուրա Մովսիսյանը չեմպիոն է. պարապմունքը սկսվում է 18։00-ին, գալիս է՝ 18։30-ին. ո՞վ է հավաքականի ամենապարտաճանաչը (տեսանյութեր) 23/03/2019 12:47 Մեր հայրենիքի մաքրության գործը մեր բոլորի գործն է. Նիկոլ Փաշինյան 23/03/2019 12:33 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պարգևատրել է ավիացիայի վարչության նախկին պետին խորհրդանշական նվերով 23/03/2019 12:31 Մահացել է Վալենտինա Դվորյանինովան 23/03/2019 12:30 Տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը 23/03/2019 12:24 Անջեյ Կասպրչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ 23/03/2019 12:14 Apple-ի ղեկավարը Չինաստանին կոչ է արել ավելի բաց դառնալ աշխարհի համար 23/03/2019 11:59 Եթե «Սանիթեքի» հետ ուղղակի խզենք պայմանագիրը, քաղաքը մեծ տուգանքներ կվճարի. քաղաքապետ (Տեսանյութ) 23/03/2019 11:56 LIVE. Երևանում շարունակվում է շաբաթօրյակը. մասնակցում է Հայկ Մարությանը 23/03/2019 11:50 Եթե քայլում ենք, աղբի մեջ չպետք է քայլենք. Աննա Հակոբյան (Տեսանյութ) 23/03/2019 11:43 Աֆղանական Գիլմենդ նահանգում գտնվող մարզադաշտում պայթյուն է որոտացել 23/03/2019 11:33 Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի. Նիկոլ Փաշինյան 23/03/2019 11:27 Ղազախստանի մայրաքաղաքը պաշտոնապես վերանվանվեց Նուր-Սուլթան 23/03/2019 11:13 Աղբը չի կարելի հանդուրժել. սա մեր երկրին, մեր ժողովրդին հարիր չէ. վարչապետ (Տեսանյութ) 23/03/2019 11:08 ԻՊ-ի դահիճին բռնել են Եվրոպայում 23/03/2019 11:04 Իրաքում լաստանավի խորտակման գործով 16 մարդ է ձերբակալվել 23/03/2019 10:54 Չինաստանում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 26 մարդ է մահացել 23/03/2019 10:53 Մեղրիում մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել. Արծրուն Հովհաննիսյան 23/03/2019 10:52 Ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, Քաղաքացու տոնին կգնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են. ՀՀ վարչապետ 23/03/2019 10:48 Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է 23/03/2019 10:43 Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի 23/03/2019 10:32 Մտածեցի՝ ես ինքս կարող եմ մաքրել տարածքը. վարչապետը հետաձգել է Սոս Սարգսյանի թատրոնի հիմնարկեքի արարողությունը աղբի պատճառով (Տեսանյութ)