20/02/2019 14:32
Skype-ի օգտատերերը բախվել են մեսենջերի խափանման
Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումենր են արձանագրել ծառայության աշխատանքում, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում է խափանումներն ու անջատումները հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում:
Կայքի տվյալով՝ ծառայության աշխատանքում տեխնիկական անսարքությունները հիմնականում դիտվում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում:
Հաղորդվում է, որ Skype-ի օգտատերերի 55 տոկոսը գանգատվում է օգտահաշիվ մուտքի հետ կապված խնդիրներից, 22 տոկոսը՝ հաղորդագրությունների առաքման խնդրից, 22 տոկոսը կայքի աշխատանքի խնդիրներից:
Skype ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Դրա կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: 2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք է բերել 8,5 մլրդ դոլարով: