20/02/2019 16:58
ՊԵԿ-ը հերքում է Ռաֆիկ Մաշադյանի պաշտոնանկ լինելու մասին տեղեկությունը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին պաշտոնից ազատելու մասին լուրերը սուտ են, իրականությանը չեն համապատասխանում, Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով տարածված տեղեկությունները՝ ասաց ՊԵԿ լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Մկրտչյանը։
«Արդեն զարմանալի չեն նման լուրերը, որոնք դարձել են լրահոսի անբաժան մասը։ Իհարկե, նման տեղեկություն չկա։ Այդ լուրեը չեն համապատասխանում իրականությանը», - ասաց Մկրտչյանը։
Նկատենք՝ վերջին շրջանում ամենատարբեր տեղեկություններ են տարածվում ՊԵԿ ղեկավարության շրջանում այս կամ այն պաշտոնյայի պաշտոնանկության մասին։ Մասնավորապես, այսօր Irakanum.am-ը գրել էր, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։