20/02/2019 13:52
Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման առավել հավանական վայրը հայտնի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման առավել հավանական վայրը հայտնի է։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներին։
Ինչպես նշվում է, հանդիպումը կայանալու է կենտրոնական Հանոյի կառավարական հյուրատանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը կարող է այցելել ՉԺՀ՝ Թրամփի հետ հանդիպումից հետո:
Նրանց հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին վիետնամական Հանոյում։