20/02/2019 14:01
Վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը. ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ
Լեզվի կոմիտեն հետևում է պատգամավորների գրական խոսքին ու շուտով գրություններ կուղարկի նրանց` լեզվական սխալները շտկելու համար:
«Մեր աշխատակիցներից մեկը հիմա աչալուրջ հետևում է ԱԺ նորընտիր պատգամավորների խոսքին և իր առաջարկով` առանց անուններ նշելու, բոլորին կուղարկենք գրություններ, կասենք, որ հաշվի առնելով, որ անփորձ են՝ այս անգամ առանց անունները նշելու ենք ուղարկում, բայց հաջորդ անգամ հանրությունը և իրենք ևս կիմանան անվանական` ինչ պիտի անեն և ինչ պիտի չանեն», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Վերջինս անդրադարձավ նաև վարչապետի խոսքին՝ նկատելով, որ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը, որոնց համարժեքները հայերենում կան:
«Պատճառը չգիտեմ ինչն է: Նա կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, այդ հսկողությունը մարդը կորցնում է: Դա բոլորիս հետ է պատահում», - ասաց նա: