21/02/2019 11:27
25-ամյա երիտասարդն ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել
Երեկ՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։
Ոստիկանները նշված կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ջոնիկ Սարգսյանի դին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ դին հայտնաբերվել էր անանցանելի վայրում, ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խումբը: