21/02/2019 09:35
Մարտի 1-ին երթ կանենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մարտի 1-ին՝ժամը 18.30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան, աս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ օրը նաև ուղերձով կդիմի ժողովրդին:
«Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների»,- ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ նշանավորելու է այն հանգամանքը՝ ՀՀ-ում հաղթանակն ու իշխանությունն այլևս անշրջելի է: