21/02/2019 13:20
Անհայտ անձինք հարձակվել են Էկվադորում Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա
Մի խումբ զինված անձինք հարձակվել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում (Գուայաս արևմտյան նահանգի վարչական կենտրոն) Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա, հայտնել է EFE գործակալությունը:
«Նրանք տարել են հյուպատոսական բոլոր գանձումները, ծեծել դիվանագիտական անձնակազմին և մեզ ծաղրուծանակի ենթարկել մեր քաղաքական հայացքների համար», - հայտարարել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ֆեռնանդո Բելլոն, որի խոսքը մեջբերել է գործակալությունը:
Ըստ դիվանագետի՝ հարձակողները յոթն են եղել: Էկվադորի ոստիկանության աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: