21/02/2019 14:16
Աննա Հակոբյանը պատմել է, թե որն է եղել իր մեծագույն վախը լրագրողական գործունեության ընթացքում
ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը հերքում է, որ երբևէ բարեխոսել է ամուսնուն իր մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար:
Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մամուլում եղած նման հրապարակումներին, Հակոբյանն ասաց.
«Անձնական օրինակով կարող եմ ասել: Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, ռեպորտաժներ, առավել ևս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատությունների են արժանացել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում եմ, կկարդան և կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ մեծագույն վախը լրագրողական գործունեության ընթացքում:
Ինչ գրել եմ, մինչև վերջին կաթիլը ճշտել եմ այն հիմքերը, որոնք թույլ են տալիս իշխանության հասցեին քննադատական որևէ խոսք ասել: Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, բայց մշատպես մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա, որ որևէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա»::