21/02/2019 13:59
Միայն քաղաքական անամոթության Էվերեստին հասած մարդը կարող է Արցախյան շարժման առիթն օգտագործել սեփական «ռեկլամի» համար. Աշոտյանը՝ Փաշինյանի մասին
Երեկ հերթական խորը հիսասթափությունն ապրեցի Արցախի և Արցախյան շարժման նկատմամբ Հայաստանի գործող ղեկավարության վերաբերմունքից, այսօր Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Երեկ, երբ ողջ հայությունը նշում էր մեր նորագույն պատմության ամենապայծառ էջերից մեկը, նոր իշխանությունների կողմից չկար համարժեք վերաբերմունք այս կարևորագույն պատմական իրադարձությանը։ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում։ Ավելի լավ էր այդ տեքստն էլ չթողարկեր, որովհետև կարդալով ուղերձը, հասկանում ես, որ այդ մարդն ադեկվատ չէ պատմական զարգացումների, ազգային արժեհամակարգի հանդեպ։ Արցախյան շարժման ծննդյան տեքստի մեջ նորից «ճխտել» է իր՝ անցյալ տարի իրականացրած իշխանափոխությունը՝ փորձելով հավասարության նշան դնել Արցախյան շարժման և անցյալ տարի Հայաստանում իրականացված իշխանափոխության միջև», - ասաց Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, թե դա անարգանք էր Արցախյան շարժման հերոսների հանդեպ։
«Միայն ամենաբորբոքված մտքով կարող է անցնել հավասարության նշան դնել Արցախի շարժման և Հայաստանում իրականացված իշխանափոխության միջև։ Միայն քաղաքական անամոթության Էվերեստին հասած մարդը կարող է այս առիթն օգտագործել սեփական ռեկլամի համար։ Նա չի հասկանում նաև քաղաքական վտանգները, երբ փաստացի այդ զուգահեռն անցկացնելով Արցախի ժողովրդի ինքնորոշան իրավունքի համար՝ պայքարը հավասարեցնում է իր՝ իշխանության համար պայքարի հետ», - ասաց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց նաև, թե իշխանությունները խուսափում են ասել, թե ինչպիսի պատկերացում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։