21/02/2019 11:46
Հայաստանն ու Վրաստանն անվտանգության ու մի շարք այլ ոլորտներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար. Դավիթ Տոնոյան
Հայաստանն ու Վրաստանը քաղաքական, անվտանգության ու մի շարք այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպման արդյունքներով:
«Պարոն Իզորիայի հետ համաձայն եմ պաշտպանության բնագավառում համագործակցությունը հետզհետե ընդլայնելու ու դրանում նոր ոլորտներ ներառելու հարցում», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ հանդիպման արդյունքներով Հայաստանի ու Վրաստանի ՊՆ միջև ստորագրվել է 2019թ. պաշտպանության բնագավառում համագործակցության ծրագիրը, որը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, որոնք վերաբերում են ռազմական կրթությանը, ռազմական բժշկությանը, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներին: