21/02/2019 13:05
Կուրց. Ավստրիան պաշտպանում է «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է զարգացնել «Հյուսիսային հոսք – 2» նախագիծը և կշարունակի ռուսական գազի գնումները, քանի որ այն էժան է ամերիկյանից:
Այս մասին նա հայտարարել է Ավստրիայի ORF-2 հեռուստաալիքի եթերում՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններից հետո:
Կանցլերի խոսքով՝ ԱՄՆ նախագահը զրույցի ընթացքում դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք – 2»-ին:
Կուրցը նաև նշել է, որ Վիեննան պաշտպանում է այդ նախագիծը, քանի որ շահագրգված է Ավստրիայի էներգամատակարարման անվտանգության հարցում, մասնավորապես, ջեռուցման և արտադրական կարիքների բավարարման նպատակով:
Ավստրիայի կանցլերը խոստացել է շարունակել գազատարի զարգացումը: Կանցլերն ընդգծել է, որ քանի դեռ ռուսական գազի գներն ավելի ցածր են, քան ամերիկյան գազինը, Մոսկվան այս հարցում Վիեննայի համար ավելի գրավիչ գործընկեր է մնում: