21/02/2019 17:33
«Նուբարաշեն»-ում բռնաբարության համար մեղադրվող կալանավորը ինքնասպան է եղել
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 54-ամյա կալանավորը կախվելու միջոցով ինքնասպան է եղել, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ կալանավորը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով՝ «Բռնաբարությունը»։
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։