21/02/2019 10:14
Մարդ ինչքան պիտի բոնապարտիզմով տառապի, որ Արցախյան մաքրամաքուր, ազգային ու բարոյական շարժումը նույն նժարի վրա դնի «դմփ-դմփ-հու»-ների հեղաշրջման հետ. Շարմազանով
Մարդ ինչքան պիտի մեծամտությամբ ու բոնապարտիզմով տառապի, որ Արցախյան մաքրամաքուր, ազգային ու բարոյական շարժումը նույն նժարի վրա դնի «իզմեր» չունեցող «դմփ-դմփ-հու»-ների հեղաշրջման հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձին:
«Անհեթեթ զուգահեռներ անցկացնելու և Արցախի հերոսներին կալանավորելու փոխարեն, գոնե այսօր Նիկոլը պետք է իրեն պահեր վարչապետի նման:
Ավաղ, այսօր էլ նա ցույց տվեց, որ իր սեփական շահը գերադասում է ազգից ու պետական շահից:
Լուծումը մեկն է՝ Նիկոլը պետք է հեռանա, կամ ինչպես կասեին Հին Հռոմում՝ Կարթագենը պետք է կործանվի»: