21/02/2019 15:39
Ուկրաինայի բնակչության թիվը 233 հազարով կրճատվել է
Ուկրաինայի բնակչությունն անցած տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 233 հազար մարդով և 2019 թվականի հունվարի դրությամբ կազմել մոտ 42 մլն 153 հազար մարդ: Նման տվյալներ հրապարակել է Ուկրաինայի Վիճակագրության պետական ծառայությունը:
Գերատեսչությունը նշել է, որ 12 ամսվա ընթացքում Ուկրաինան կորցրել է 233,2 հազար մարդ: Այդքան է մարզային այնպիսի քաղաքի բնակչությունը, ինչպիսին Իվանո-Ֆրանկովսկն է, որտեղ, 2018 թվականի սկզբի տվյալներով՝ 235 հազարից փոքր-ինչ ավելի մարդ է ապրում:
Ծնվածների թվաքանակի նկատմամբ մահացածների թվի Էական գերակշռություն է պահպանվում. մահացած 100 ուկրաինացիներին բաժին է ընկնում միայն 57 նորածին:
Վիճակագրական ծառայության գնահատմամբ, եթե բնակչության թվաքանակի անկման տեմպերը պահպանվեն, ապա արդեն ընթացիկ տարում այն 42 միլիոնից պակաս կլինի:
Ուկրաինային նաև զանգվածային աշխատանքային արտագաղթ է սպառնում, ինչի հետևանքով ՄԱԿ-ի տվյալով, Ուկրաինայի բնակչությունը մինչև 2050 թվականը կարող է կրճատվել 18 տոկոսով: