21/02/2019 19:36
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը շարունակում են իրենց առջև դրված խնդիրները պատշաճ լուծել. Պաշտպանության նախարար
ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ Սիրիա ՀՀ փորձագետների հումանիտար օգնության խումբ ուղարկելուն:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ՌԴ դեսպանատանը օպերատիվ արձագանքի և ՀՀ փորձագետներին նախանշված վայր հասցնելու համար:
Իր խոսքում՝ Տոնոյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ռուս սահմանապահների դերի կարևորությանը.
«Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը շարունակում են իրենց առջև դրված խնդիրները պատշաճ լուծել», - ասաց Տոնոյանը: