21/02/2019 11:55
Կարող ենք գերանդին առնել և աջ-ձախ հնձել, բայց կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել. Փաշինյան
Կառավարությունը որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։
Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում լուծելու՝ ոչ միայն դատավորների համար խնդիրները, այլ քաղաքացիների և երկրի համար:
«Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորները օբյեկտիվորեն սրա-նրա ձեքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրիի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը:
«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետութունը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանւթյան, օրենքների ու Սահմանադրության շրջանակում:
«Սա սոցիալիստական հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում սևերի և կարմիրների, մեր դեպքում, սևերի և սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու:
«Ես, որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակաենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով», - հավելեց նա: