21/02/2019 12:31
Քաղաքացին ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով. Լուսանկարներ
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն արձանագրել է, թե ինչպես Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով:
«Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար»,-գրված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։