21/02/2019 12:05
Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները. Տոնոյան (Տեսանյութ)
Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները, այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները, և հավատում են ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին», - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ նշեց Դ.Տոնոյանը: