21/02/2019 10:50
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմուտքում չորեքշաբթի գրանցվել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.23-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր Իզմիրից 148 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 8 կմ խորությամբ:
Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: