21/02/2019 15:21
Ես պատգամավորի և տվյալ հանձնաժողվի նախագահի ֆունկցիաներն եմ իրականացնում. Անդրանիկ Քոչարյան
Պետության մեջ ամեն մեկը պետք է իրականացնի Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակը։ Խորհրդարանն ունի իր շրջանակները, հանձնաժողվի նախագահն էլ՝ իրենը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով «Փաստ» օրաթերթի այն հրապարակմանը, որի համաձայն ինքը ոչ միայն պաշտպանական և անվտանգության հարցերով, այլև իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն է։
«Ախմախ բաներին պիտի արձագանքե՞մ։ Ախմախ բաներին, որ գրում են, տեղյակ չեմ, հիմար բաներին ես չեմ արձագանքում։ Ամեն մեկը պետք է շարժվի իր լիազորությունների շրջանակում։ Ես պատգամավորի և տվյալ հանձնաժողվի նախագահի ֆունկցիաներն եմ իրականացնում։ Ընդամենը։ Իսկ եթե «Փաստն» ինչ-որ բաներ է անում, թող փաստերով խոսի։ «Փաստ» անունը նշանակում է, որ պետք է խոսել փաստերով», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ թերթի աղբյուրները պնդմամբ, հենց Քոչարյանի հետ են համաձայնեցվում ՀՔԾ-ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների և ինչ ձևաչափով: Մարտի 1-ի գործի տիրույթում ընթացող հարցաքննություններին առնչվող ցանկացած հարց, իբրև, համաձայնեցվում է Անդրանիկ Քոչարյանի հետ: