21/02/2019 14:09
Շվեյցարիայում հանդիպել եմ հարկատուների հետ. Աննա Հակոբյան
Շվեյցարիայում հանդիպել եմ հարկատուների հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Նման հանդիպումները կլինեն պարբերական: Նպատակը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ոլորտներն ու առանձին ծրագրերը ներկայացնելն է: Առաջարկել եմ ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որպեսզի այդ գումարը ձևավորենք: Դա եղել է համագործակցության առաջարկություն», - ասաց Հակոբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ: