21/02/2019 14:57
Ձերբակալվել է Մարտունիի զինկոմիսարիատում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի հերքում, որ ներկայումս էլ կոռուպցիոն հանցագործություններ են կատարվում։
«Մենք շատ ակտիվ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում», - ասաց նա։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի աշխատող բարձրաստիճան պաշտոնյա։
«Ձերբակալվել է կաշառք վերցնելու փաստով», - ասաց նա և ավելացրեց, որ ձերբակալվել է նաև ՍԱՊԾ-ում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա։
«Նրանք ձերբակալվել են՝ գումարները ձեռքներին», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Նշենք՝ ԱԱԾ տնօրենի հայտարարած ձերբակալված պաշտոնյան, Aysor.am-ի տեղեկություններով, աշխատել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զինկոմիսարիատում։