21/02/2019 14:31
Մեզ որևէ բան չի կաշկանդում. Վանեցյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու մասին
Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականանցել համապատասխան ստուգումներ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացվի։
«Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ», - ասաց նա։
ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ եթե ինչ-որ բան լինի, իրենք անպայման կհրապարակեն։