21/02/2019 14:43
Ինչո՞վ է պայմանավորվում ամենաքննադատված առաջին տիկին լինելու հանգամանքը. հարց՝ Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, զարմացրեց լրագրողի հարցը, թե ինչո՞վ է պայմանավորում ամենաքննադատված առաջին տիկին լինելու հանգամանքը:
«Որ ասեք՝ ինչի՞ համար եմ քննադատված, գուցե ասեմ՝ ինչու եմ քննադատված», - հետաքրքրվեց Հակոբյանը:
Լրագրողը մատնանշեց դստեր 20-ամյակը ճոխ կազմակերպելու և Արթիկ ուղղաթիռով մեկնելու մասին հրապարակումները, որին ի պատասխան Աննա Հակոբյանն ասաց.
«Մեկ անգամ արդեն ասել եմ՝ քննադատությանը շատ առողջ եմ վերաբերվում, բայց քննադատությունը մի բան է, ձեր նշած օրինակները մեկ այլ բան են: Դրանք ոչ մի կապ չունեն քննադատության և իրականության հետ: Նման դեպքերում անլուրջ է դրանց մասին խոսելն ու դրանք մեկնաբանելը»: