«Մենք չենք պարտվելու». Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

22/02/2019 19:17

«Մենք չենք պարտվելու». Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում հանդիպել ենք, և ես ջերմությամբ եմ հիշում Անթիլիաս կատարած իմ այցելությունը՝ Ձեր գործունեության հոբելյանի առիթով: Վեհափառ Հայրապետի հետ մեր հանդիպումները պարբերաբար են: Դրանց մի մասը լուսաբանվում են, մյուս մասը չի լուսաբանվում, և ես շատ կարևոր եմ համարում այս շփումը, այս խոսակցությունը:

Եթե անկեղծ ասեմ, նույնիսկ մտածում եմ, որ խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, որովհետև սա մի շրջան էր, երբ մենք առավել թերևս զգուշավոր ենք մոտենում հարցերին, և դա բնական է: Բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մի բանում հաջողել ենք՝ կարողացել ենք խոսակցության իսկապես անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ:

Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք: Մենք գիտենք մի բան. և՛ մենք, և՛ մեր ժողովուրդը, և՛ մեր եկեղեցին, և՛ մեր հոգևոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու և պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Սփյուռքի: Համոզված եմ, որ այսպիսի շփումը, եկեղեցու հետ մեր հարաբերությունները և շփումը, քննարկումներն այս հարցում ունեն կարևոր և վճռական նշանակություն: Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար և շնորհակալ եմ այցելության համար»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքում նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Այսօր ուրախ առիթ ունենք Ձեզ այցելելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի՝ Արամ Առաջինի հետ: Շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ ընձեռել եք: Արամ Առաջին կաթողիկոսը, ինչպես գիտեք, մի քանի օր է, որ արդեն գտնվում է Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և մենք միասնաբար այս օրերին անդրադարձ ունեցանք մեր եկեղեցուն հուզող, մեր եկեղեցու առջև ծառացած զանազան հարցերի, խնդիրների, ինչպես նաև քննարկման նյութ եղավ մեր միջև մեր ազգային կյանքը հուզող հարցերն ու խնդիրները: Արամ Կաթողիկոսին, անշուշտ, մենք ներկայացրեցինք, որ Ձեր հրամանով ստեղծված է մեծ հանձնախումբ պետության և եկեղեցու միջև առկա հարցերն ուսումնասիրելու, քննելու և դրանք բարվոք լուծման առաջնորդելու:

Նաև, բնականաբար, մենք անդրադարձանք մեր եկեղեցու առաքելությանը, մեր ազգային կյանքում, մեր հոգևոր կյանքում՝ կարևորելով մեր գործունեությունը մեր ժողովրդի հոգևոր միասնության, մեր ժողովրդի ազգային միասնության, ինչպես նաև մեր երկրի կյանքի առաջընթացի համար: Մենք ընդգծեցինք, մասնավոր կարգով, անհրաժեշտությունը, որպեսզի մեր երկրում տիրի կայունությունը, տիրի սիրո մթնոլորտը:

Եվ հայ եկեղեցին այս առումով, ինչպես ողջ մեր պատմության ընթացքին, երբ ունեցել ենք պետություն, պետականություն, միշտ եղել է պետության կողքին և իր զորակցությունն է բերել պետության ապահով, անվտանգ գոյությանը և նրա ազգանվեր գործունեությանը: Այս աշխատանքները մենք այլ առիթներով էլ բազմիցս ասել ենք, որ Հայ առաքելական եկեղեցին պիտի շարունակի նույն նախանձախնդրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր երկրի, մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի առջև: Բնականաբար, դա թե՛ Արցախի անկախ պետականության և ճանաչման հարցն է, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ մեր երկրի կայուն, ապահով, առաջընթաց կյանքը:

Մենք կրկին ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել այսօրվա հանդիպման համար և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, Ձեր գործունեության հաջողությանը»:

Այնուհետև խոսքով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է.

«Սիրելի պարոն վարչապետ,

ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, և այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը, որովհետև հայրենակերտումին նվիրված որևէ անձի գործը սովորական իմաստով գործ չէ, այլ իր էությամբ և նպատակով առաքելություն է, և այդ առաքելությունը պետք է կատարվի կոչումի գիտակցությամբ: Եվ ես վստահ եմ, որ այս գիտակցությամբ Դուք լծված եք այս առաքելությանը՝ Ձեր շուրջն ունենալով պատասխանատուներ, երիտասարդ տարրեր նույն առաքելության ճանապարհին:

Հետևաբար, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և ամբողջական հաջողություն, ինչպես միշտ ասել եմ, կկրկնեմ. Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողություը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի:

Հետևաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք և Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել:

Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն: Եվ այս ընթացքի մեջ նաև իմ սպասումս է, որ կարևորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս:

Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում:

Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարևորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Ինչպես ասացի, այդ տարբերությունները պետք է դառնան վերջին հաշվով հարստացուցիչ, որովհետև մենք բոլորս էլ նույն օղակի մեջ ենք և նույն ճամփի վրա ենք գտնվում:

Հետևաբար, պարոն վարչապետ, մեկ անգամ ևս Ձեզ մաղթում ենք հաջողություն Ձեր առաքելության մեջ: Աստված պահի Ձեզ և մեր սիրելի հայրենիքը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:28 30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում Այսօր, 17:11 Լոռիում վաղը գազ չի լինի Այսօր, 16:56 Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին Այսօր, 16:40 Տեղումները կշարունակվեն Այսօր, 16:21 Վեթինգը դատավորին թիրախավորելու համար չէ. Արդարադատության նախարար (Տեսանյութ) Այսօր, 16:09 Այս պահին օրակարգում չկա արտահերթ նիստ. փաստաթղթերն ամբողջությամբ հետ են վերադարձվել. Աննա Կարապետյան Այսօր, 15:55 Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ) Այսօր, 15:41 Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Այսօր, 15:33 Պետք է խոստովանեմ՝ շատ եմ ցավում. Հենրիխ Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին Այսօր, 15:31 Վազգեն Մանուկյանը վտանգավոր է համարում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Այսօր, 15:23 Եթե ժողովրդին տեր չկանգնեք՝ դուք էլ սրանց օրին կընկնեք. Բողոքող քաղաքացին՝ վարչապետի խոսնակին (Տեսանյութ) Այսօր, 15:20 Դատախազությունը ստուգումներ է անցկացրել «Գորիս» ՔԿՀ-ում Այսօր, 15:16 Վալերիյ Օսիպյա՛ն, Դուք ձեր տեղում չեք. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 15:08 Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Այսօր, 14:52 Չպետք է կրկնենք 25-30 տարի առաջվա սխալները, երբ մեր ձեռքերով կործանեցինք արդյունաբերությունը և հետ գլորվեցինք դեպի քարե դար. Երկրաբանը՝ Ամուլսարի մասին Այսօր, 14:41 Հեծանիվներով մրցարշավ՝ երեխաների մասնակցությամբ (Տեսանյութ) Այսօր, 14:27 ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել Փաշինյանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ճնշում դատական համակարգի վրա Այսօր, 14:20 Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան Այսօր, 14:09 Քաշքշուկ չի եղել. Արթուր Իսպիրյանը՝ «Կասկադում» միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 14:05 «Զվարթնոց» օդանավակայանում բացվել է Beeline-ի նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ Այսօր, 13:56 Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը Այսօր, 13:48 Ինձագին կարիերան կարող է «Յուվենթուսում» շարունակել Այսօր, 13:40 Հյուրանոցից հափշտակություն կատարած տղամարդը որոնվում է (Տեսանյութ) Այսօր, 13:33 ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն Այսօր, 13:26 Եթե առկա է քաղաքական կամք, հնարավոր է որոշակի առաջընթաց գրանցել հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերում. ԱԳՆ Այսօր, 13:25 ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն. հետևանքների պատասխանատվության հասցեատերը իշխանություններն են Այսօր, 13:23 Արայիկ Հարութունյանի համար տարօրինակ է, որ ՀՊՏՀ ռեկտորը ներկա չէր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովին Այսօր, 13:16 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով Այսօր, 13:08 Հայաստանը պայքարել է իր անկախության գոյատևման համար և հարգում է այդ պայքարում իր հերոսներին. ԱԳՆ Այսօր, 13:06 ԱՄՆ-ում ծովային հետևակի ինքնաթիռ է կործանվել Այսօր, 13:00 Արմավիրի մարզի 71-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ «կանեփ» աճեցնելու համար Այսօր, 12:55 Ադրբեջանի դասախոսությունների կարիքը չունենք. ԱԳՆ խոսնակ Այսօր, 12:46 Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է. Աննա Նաղդալյան Այսօր, 12:41 «Շենգավիթ» բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել Այսօր, 12:33 Եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուղղակի փարատեք ձեր կասակածները. Վահագն Խաչատրյան Այսօր, 12:29 Ահաբեկիչները հարձակումների համար մտադիր են օգտագործել գրոհայինների երեխաներին Այսօր, 12:22 Հենրիխ Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ չտրամադրելու հարցը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև. ԱԳՆ խոսնակ Այսօր, 12:19 Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ Այսօր, 12:12 Մենք միշտ առաջ ենք տանելու մեր սկզբունքային դիրքորոշումները. ԱԳՆ խոսնակ Այսօր, 12:05 ՔԿՀ-ն հաստատում է. Վարդան Ղուկասյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում Այսօր, 11:57 «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա անպատժելիությունն արդարացնող ելք. Աննա Նաղդալյան Այսօր, 11:55 Մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ. «Փյունիկ» ակումբը վրդովված է Այսօր, 11:49 Հայաստանում գնաճը ցածր է և կառավարելի. Ներսես Երիցյան Այսօր, 11:38 Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը խոստանում է անձամբ երաշխավորել Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Այսօր, 11:27 ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն. ԱԳՆ խոսնակ Այսօր, 11:24 ԱԺ-ում արտահերթ նիստ կկայանա Այսօր, 11:18 ԱՄՆ-ն թույլ է տվել Huawei-ին ժամանակավորապես գործունեությունը վերականգնել Այսօր, 11:11 Մադուրոն խոստացել է, որ իր ամբողջ կյանքը նվիրաբերելու է վենեսուելացի ժողովրդին Այսօր, 11:04 Ենթադրություն ենք արել, որ տարվա երկրորդ կեսից ծրագիրը կշարունակվի. ԿԲ փոխնախագահը՝ «Ամուլսարի» մասին Այսօր, 11:01 Հունիսի 4-ին ՀՀ արտգործնախարարը կայցելի Նիկոսիա. ԱԳՆ խոսնակ Այսօր, 10:56 Մոտ 400 օրենսդիր Թրամփին կոչ է արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ Այսօր, 10:48 Ոստիկանները, որոնց վիրավորել էր Վարդգես Գասպարին, չեն դիմել դատարան Այսօր, 10:39 Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է. Ոստիկանություն Այսօր, 10:30 2019-ի տնտեսական աճը կկազմի 4.6-6.1 տոկոս. ԿԲ փոխնախագահ Այսօր, 10:21 2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով. Կադաստրի կոմիտե Այսօր, 10:12 «168 Ժամ». Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում. Տարասով Այսօր, 10:06 «Փաստ». Իշխանությունները շարունակում են անել կոչեր, հետո մտածել դրանց իմաստի ու հետևանքների մասին Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Պարզվում է` նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել Այսօր, 09:58 «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» Այսօր, 09:53 «Ժամանակ». Դատավոր Վահե Խալաթյանը հույս ունի, որ իր սխրանքը կգնահատվի հավուր պատշաճի Այսօր, 09:52 «Փաստ». Փաշինյանն ի սկզբանե նախատեսած իր ելույթի տեքստը մեծամասամբ փոխել է և ներկայացրել լրիվ ուրիշ տարբերակ Այսօր, 09:49 «Իրատես». Իրավական հետևանքները կարող են ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, և նա դա ապահովեց Այսօր, 09:47 «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձևով Այսօր, 09:35 «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից Այսօր, 09:06 Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ANCA-ի և AAA-ի ղեկավարության հետ Այսօր, 09:02 Անվտանգության խորհրդի քարտուղար ԱՄՆ-ում հանդիպել է հայ փորձագիտական հանրության հետ 20/05/2019 21:30 Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին 20/05/2019 21:22 Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ 20/05/2019 20:35 Գլադիատորի երազը՝ Կոլիզեյի ստորգետնյա սենյակներում (Տեսանյութ) 20/05/2019 20:22 Էկվադորն ԱՄՆ-ին է հանձնել Ասանժի իրերն ու փաստաթղթերը 20/05/2019 20:10 Huawei-ում մեկնաբանել են Google-ի հետ կապված իրավիճակը 20/05/2019 20:02 Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման բազմաթիվ ռիսկեր կան. ԲՀԿ պատգամավոր 20/05/2019 19:54 Աֆղանստանում իրանական միակ բանկը զրկվել է արտոնագրից 20/05/2019 19:46 Սա տհաճ է և մեր պետականության համար շատ վտանգավոր. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին (Տեսանյութ) 20/05/2019 19:37 Այսուհետ ժողովրդի անունից չխոսե՛ք. Քաղաքագետը՝ Փաշինյանին 20/05/2019 19:23 Համոզված ենք, որ կհասնենք մեր հռչակած նպատակներին. Նիկոլ Փաշինյան 20/05/2019 19:08 Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին 20/05/2019 18:57 Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ 20/05/2019 18:47 Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) 20/05/2019 18:38 Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան 20/05/2019 18:36 ԼՀԿ ստորագրահավաքին չենք միանալու. կային դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին. Լիլիթ Մակունց (Տեսանյութ) 20/05/2019 18:30 Վարչապետն «Ամունդի»-ի փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր 20/05/2019 18:25 Միակ մտահոգիչ հանգամանքն Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի չմտածված մեկնաբանություններն են. Արցախի ԱԺ նախագահ 20/05/2019 18:22 Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով (Տեսանյութ) 20/05/2019 18:18 «Greenpeace»-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում 20/05/2019 18:05 Գրեթե ոչ մի կապ չունենք Հայաստանի ներկա ղեկավարության հետ, լիովին մեկուսացված վիճակում ենք. Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար 20/05/2019 17:57 Վերջին տարիներին Հայաստանում արագ զարգանում է էքստրեմնալ տուրիզմը. Մասնագետ 20/05/2019 17:48 «Բարգավաճ Հայաստանը» ԼՀԿ-ի ստորագրահավաքին միանալու որոշում չունի 20/05/2019 17:35 Բիբերը վնաս է հասցրել Իսլանդիայի էկոլոգիային 20/05/2019 17:23 Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը. Դեսպանատան արձագանքը 20/05/2019 17:00 ՀՀ նախագահը հանդիպել է Դարիգա Նազարբաևայի հետ 20/05/2019 16:44 Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս (Տեսանյութ) 20/05/2019 16:33 Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը. Ազարյան 20/05/2019 16:22 ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը 20/05/2019 16:14 Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ 20/05/2019 16:07 Վերջին օրերին Սիրիա է վերադարձել մոտ 1200 փախստական 20/05/2019 15:52 Աֆղանստանում հարձակման հետևանքով 3 ոստիկան է մահացել 20/05/2019 15:43 Վարչապետն աշխատանքից ազատել է Արարատի փոխմարզպետներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը