22/02/2019 15:59
Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի տունը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում խոշոր չափի գողություն է տեղի ունեցել։
Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք մտել են Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն և այնտեղից հափշտակել ոսկա զարդեր և գումար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից, իսկ Կ. Սիմոնյանն էլ աշխատում է Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։