22/02/2019 11:40
Բեռնի Սանդերսը Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ չի ճանաչում
ԱՄՆ Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել էր, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու 2020 թվականի ընտրություններում, ասել է, որ չի ճանաչում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին այդ երկրի օրինական նախագահ։ Այս մասին նա հայտարարել է Univision հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հաղորդավարը Սանդերսին հարցրել է՝ արդյոք նա Խուան Գուայդոյին համարում է Վենեսուելայի օրինական նախագահ։ «Ոչ,- պատասխանել է սենատորը,- ես կարծում եմ, որ լուրջ հարցեր կան վերջին (նախագահական) ընտրությունների (Վենեսուելայում) հետ կապված, և կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարծում են, որ դրանք ընթացել են խարդախություններով։ Եվ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է աշխատի միջազգային հանրության հետ, որպեսզի Վենեսուելայում անցկացվեն ազատ եւ ազնիվ ընտրություններ»,- նշել է նա: